01:40  ,  12 փետրվարի, 2023

«Ատալանտան» հաղթեց «Լացիոյին» եւ բարձրացավ երրորդ տեղ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում Բերգամոյի «Ատալանտան» Հռոմում մրցեց «Լացիոյի» հետ։ Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

Աչքի ընկան իտալացի պաշտպան Դավիդե Ձապակոստան ու դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունը։

«Ատալանտան» 41 միավորով բարձրացավ երրորդ տեղ։ Նույնքան միավոր ունեն հաջորդ տեղերում գտնվող «Ռոման» ու չեմպիոն «Միլանը»։ «Լացիոն» 6-րդն է՝ 39 միավոր։

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Լացիո» - «Ատալանտա»՝ 0:2 (տեսանյութ)

Դավիդե Ձապակոստա, 23, Ռասմուս Հոյլուն, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով