01:40  ,  11 փետրվարի, 2023

«Միլանն» ուժեղ էր «Տորինոյից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում չեմպիոն «Միլանը» տանը մրցեց «Տորինոյի» հետ։

Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 62-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն, որին գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը։

«Միլանը» 41 միավորով երրորդն է, «Տորինոն» 7-րդն է՝ 30 միավոր։

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Միլան» - «Տորինո»՝ 1:0 (տեսանյութ)

Օլիվիե Ժիրու, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով