23:55  ,  10 փետրվարի, 2023

«Միլանը» Ա Սերիայում 3000 հանդիպում անցկացրած չորրորդ ակումբն է

«Միլանը» 3000-րդ հանդիպումն է անցկացնում Իտալիայի առաջնություններում։ 22-րդ տուրում չեմպիոններն ընդունել են «Տորինոյին»։

«Միլանն» այս ցուցանիշին հասած չորրորդ ակումբն է «Ինտերից», «Ռոմայից» եւ «Յուվենտուսից» հետո, հաղորդում է Opta-ն։

Ա Սերիայում անցկացրած նախորդ 2999 հանդիպումներում «Միլանը» տարել է 1457 հաղթանակ, 879 անգամ խաղացել է ոչ ոքի, կրել է 663 պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում