22:51  ,  10 փետրվարի, 2023

Իտալիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստը հունվարին

«Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը ճանաչվել է Իտալիայի առաջնության լավագույն խաղացողը հունվարին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է Ա Սերիայի կայքը։

Անցած ամիս Օսիմենը մասնակցել է 5 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Մրցանակին հավակնում էին նաեւ Պաուլո Դիբալան («Ռոմա»), Լաուտարո Մարտինեսը («Ինտեր»), Ադեմոլա Լուկմանը («Ատալանտա») եւ Լուիս Ալբերտոն («Լացիո»)։

Իտալիայի առաջնության 21 տուրից հետո «Նապոլին» 56 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 13 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող փոխչեմպիոն «Ինտերից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում