01:28  ,  10 փետրվարի, 2023

ՖԻՖԱ․ Հունվարին ֆուտբոլային ակումբները ծախսել են 1,57 միլիարդ դոլար

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլային ակումբները ծախսել են 1,57 միլիարդ դոլար, հաղորդում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կայքը։

Այս ցուցանիշը հունվարի համար ռեկորդային է։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2018թ․ հունվարին՝ 1,3 միլիարդ դոլար։

Անցած ամիս գրանցվել է ֆուտբոլիստների 4387 տեղափոխություն։ Անցած տարվա հունվարի համեմատ տրանսֆերների թիվն ավելացել է 14,4 տոկոսով, գործարքների ընդհանուր գումարը՝ 49,4 տոկոսով։

Առաջին տեղում անգլիական ակումբներն են, որոնք ծախսել են 898,6 միլիոն դոլար։ Երկրորդ տեղում են ֆրանսիական ակումբները (131,9 միլիոն դոլար)։ Երրորդ տեղում գերմանական թիմերն են (85,8 միլիոն դոլար)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English