17:37  ,  9 փետրվարի, 2023

Արթուր Սողոմոնյան․ «Փյունիկն» այս գավաթը չի ընկալում որպես նշանակալի նվաճում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարությամբ հայտնել էր, որ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը շնորհվելու է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին:

ՀՖՖ-ն, մասնավորապես, հղում է կատարել մրցումների անցկացման կանոնակարգի այն կետին, որ եթե Սուպերգավաթի մասնակից որևէ թիմ կամ երկու թիմ հրաժարվում է մասնակցությունից, ապա կառույցն իրավունք ունի կայացնել հատուկ որոշում:

Այս որոշումը մեկնաբանել է «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը.

«Ցանկանում ենք հայտարարել, որ մեր ակումբի հետ այս որոշումը չի քննարկվել, և մենք, ինչպես բոլորը, այդ մասին իմացել ենք ԶԼՄ-ներից: Խորապես ցավում ենք, որ Հայաստանի 2022թ. գավաթակիր «Նորավանք» ֆուտբոլային ակումբը դադարեցրել է իր գոյությունը, ու մենք չենք կարող հենց նրանց հետ պայքարել այս տիտղոսի համար: Ափսոսում ենք նաև, որ չի կայանալու սուպերգավաթային հանդիպում:

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն այս գավաթը չի ընկալում որպես նշանակալի նվաճում ու չի պլանավորում նշել այն»,- նշել է Արթուր Սողոմոնյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով