17:16  ,  9 փետրվարի, 2023

Մահացել է Մարկոս Ալոնսոյի հայրը՝ «Բարսելոնայի» նախկին խաղացող Ալոնսո Պենյան

63 տարեկանում մահացել է «Բարսելոնայի» նախկին հարձակվող Մարկոս Ալոնսո Պենյան, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ Նա այժմ «Բարսելոնայում» հանդես եկող Մարկոս Ալոնսոյի հայրն է։

 «Բարսելոնան» ցավակցություն է հայտնել։

Ալոնսո ավագը «Բարսելոնայում» հանդես է եկել 1982-1987 թվականներին՝ 182 խաղում խփելով 39 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում