16:03  ,  9 փետրվարի, 2023

Հայ մրցավարները կսպասարկեն Կիպրոսի առաջնության հանդիպումներ

Լառնակայում ուսումնամարզական հավաք անցկացնող հայ մրցավարները կսպասարկեն Կիպրոսի առաջնության մի քանի հանդիպումներ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Կիպրոսի առաջնության երկրորդ դիվիզիոնի՝ փետրվարի 10-ին անցկացվելիք տղամարդկանց «ԱԼՍ Օմոնիա» - «Օմոնիա Արադիպու» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Զավեն Հովհաննիսյանը, նրան կօգնեն Ատոմ Սևգուլյանն ու Արթուր Գդլյանը։

Նույն օրը տեղի կունենա տղամարդկանց 3-րդ դիվիզիոնի «Էթնիկոս Ասսիա» - «Ասպիս Պիլաս» հանդիպումը, որը կսպասարկի Աշոտ Ղալթախչյանը։ Մրցավարի օգնականներ են նշանակվել Սարգիս Հովհաննիսյանը և Գևորգ Շախկալդյանը։

Փետրվարի 11-ին տեղի կունենա մինչև 19 տարեկանների առաջին դիվիզիոնի «ԱԵԿ Լառնակա» - «Նեա Սալամիս Ֆամագուստա» հանդիպումը։ Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Յուրա Մահտեսյանը, մրցավարի օգնականները՝ Արմեն Խաչատրյանը և Նարեկ Պողոսյանը։

Նույն օրը կանանց առաջին դիվիզիոնի «Լակատամիա» - «Օմոնիա» հանդիպումը կսպասարկի Արաքսյա Սարիբեկյանը։ Նրան կօգնեն Լիանա Գրիգորյանը և Քրիստինե Գրիգորյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում