13:10  ,  9 փետրվարի, 2023

«Զարյա» - «Ալաշկերտ»՝ ուղիղ եթեր Թուրքիայից

Երեւանի «Ալաշկերտը» Թուրքիայի Բելեկ քաղաքում ստուգողական հանդիպում է  անցկացնում ուկրաինական «Զարյայի» հետ։

Նախորդ ստուգողական խաղում «Ալաշկերտը» 1:0 հաշվով հաղթել էր Ֆերգանայի «Նեֆթչիին»։

Թուրքիայում անցկացրած առաջին երկու ստուգողական խաղերում «Ալաշկերտը» 1:2 հաշվով պարտվել էր լեհական «Պոդբեսկիձիեին», 0:1 հաշվով՝  ռուսական «Ենիսեյին»։

«Ալաշկերտը» մարզական հավաքը կավարտի ղազախական «Կիզիլ Ժարի» հետ խաղով, որը տեղի կունենա փետրվարի 13-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում