12:57  ,  9 փետրվարի, 2023

Ջուդ Բելինգեմը չի ընդունել «Չելսիի» եւ ՊՍԺ-ի առաջարկները

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը չի ցանկանում կարիերան շարունակել Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ում եւ Լոնդոնի «Չելսիում»։ Նա չի ընդունել այս ակումբների պաշտոնական առաջարկները, հաղորդում է գերմանական Sport1.de-ն։

19-ամյա ֆուտբոլիստը դեռ չունի վերջնական որոշում, թե որ ակումբում է հանդես գալու Դորտմունդի «Բորուսիայից» հետո։

Նրա ծառայություններով հետաքրքրված է Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը», որն ամռանը պատրաստ է նրա տրանսֆերի համար վճարել 100-120 միլիոն եվրո։ Բելինգեմին ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ անգլիական «Լիվերպուլը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում