11:35  ,  9 փետրվարի, 2023

Airthings Masters-ի եզրափակիչում Կարլսենը հաղթել է Նակամուրային

Շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը Airthings Masters օնլայն մրցաշարի եզրափակիչում հաղթել է ամերիկացի Հիկարու Նակամուրային։ Պահանջվել է «արմագեդոն» պարտիա։

Կանցկացվի նաեւ մեծ եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում պարտություն կրած շախմատիստները եւ Նակամուրան կվիճարկեն մեծ եզրափակիչի ուղեգիրը։ 

Կիսաեզրափակիչում Մագնուս Կարլսենը հաղթել էր հնդիկ Արջուն Էրիգաիսին, Նակամուրան՝ ամերիկացի Ուեսլի Սոյին։

Էրիգաիսի - Սո դիմակայության հաղթողը մեծ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի Նակամուրայի հետ։

Airthings Masters-ը Champions Chess Tour-ի առաջին փուլն է։ Մրցանակային հիմնադրամը 235 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում