11:19  ,  9 փետրվարի, 2023

«Շիրակը» պարտվել է Թուրքիայում

Թուրքիայի Բելեկ քաղաքում մարզական հավաքի մեկնած «Շիրակն» անցկացրել է առաջին ստուգողական հանդիպումը։ Էդգար Թորոսյանի գլխավորած թիմը 0:1 հաշվով պարտվել է ղազախական «Մակտարալին»։

«Խաղից խաղ տեսնում ենք առաջընթացը: Այս անգամ մրցակիցը Ղազախստանի Պրեմիեր լիգայի թիմ էր: Պարտվեցինք, բայց հաշիվը չի արտացոլում խաղի իրական պատկերը: Ոչնչով չենք զիջել մրցակցին: Բավականին լավ ֆուտբոլ խաղաց թիմը:

Այս պահին գոհ եմ թիմի ցուցադրած խաղից: Ունեինք գոլային շատ լավ պահեր, արագ գրոհներ, կար նաև եզրափակում, դիպուկությունը պակասեց: Լավ ագրեսիվ ֆուտբոլ խաղացինք: Գոլն էլ վերջում բաց թողեցինք:

Տղաների գործողություններում ու ընդհանուր թիմի մոտ պրոգրեսն ակնհայտ է: Միևնույն ժամանակ դեռ շատ տեղ ունենք ավելացնելու, աշխատելու՝ թե ֆիզիկական վիճակի հետ կապված, թե՝ տեխնիկատակտիկական: Շարժվում ենք առաջ»,- ասել է Էդգար Թորոսյանը, փոխանցում է «Շիրակի» մամուլի ծառայությունը:

Հաջորդ ստուգողական հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-ին, Գյումրիի թիմի մրցակիցը կլինի ռուսական «Կուբանը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում