10:44  ,  9 փետրվարի, 2023

«Մարսելը» 12 տարի տանը չէր հաղթել ՊՍԺ-ին

Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ի նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակը «Մարսելի» համար առաջինն էր փարիզյան թիմի հետ տնային խաղերում 2011թ․ նոյեմբերից, հաղորդում է Opta-ն։

Այն ժամանակ «Մարսելը» «Վելոդրոմ» ստադիոնում ՊՍԺ-ին Ֆրանսիայի առաջնության խաղում հաղթել էր 3:0 հաշվով։

«Մարսելը» բոլոր մրցաշարերում ՊՍԺ-ին տնային խաղերում չէր հաղթել 9 հանդիպում անընդմեջ։

Նախորդ անգամ «Մարսելը» ՊՍԺ-ին պարտության էր մատնել 2020թ․ սեպտեմբերի 14-ին Ֆրանսիայի առաջնությանը խաղում, սակայն հանդիպումը տեղի էր ունեցել Փարիզում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում