10:13  ,  9 փետրվարի, 2023

Բռնցքամարտի ԱՄՆ-ի հավաքականները կբոյկոտեն աշխարհի առաջնությունը

Բռնցքամարտի տղամարդկանց եւ կանանց ԱՄՆ-ի հավաքականները չեն մասնակցի այս տարվա աշխարհի առաջնությանը, հաղորդում է ԱՄՆ-ի բռնցքամարտի ֆեդերացիայի կայքը։

Պատճառը Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) որոշումն է Ռուսաստանի եւ Բելառուսի թիմերին պետական դրոշով մասնակցելու իրավունք տալու վերաբերյալ։

Բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունը կանցկացվի մայիսի 1-14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում աննախադեպ մրցանակային հիմնադրամով՝ 5,2 միլիոն դոլար։ Չեմպիոնը կստանա 200 հազար դոլար, արծաթե մեդալակիրը՝ 100 հազար, բրոնզե մեդալակիրը՝ 50 հազար։

Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը կընդունի Նյու Դելին (Հնդկաստան) մարտի 15-31-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում