Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեն մեկնաբանել է Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մարսելից» կրած 1:2 հաշվով պարտությունը եւ պայքարից դուրս մնալը։
«Մեծ հիասթափություն է։ Ֆրանսիայի գավաթը մեր նպատակներից մեկն էր։ Մեզ հաղթեց հրաշալի թիմ Մարսելից։ Բարդ փուլ է մեզ համար։ Շատ քիչ պահեր ստեղծեցինք։ Պետք է դասեր քաղել այս հանդիպումից։ Իսկապես, պակասում էին պահերը երկրորդ խաղակեսում, պետք է ավելի սուր գործեինք։
Ֆուտբոլիստները հիասթափված են եւ ճնշված։ Հիմա սուր արտահայտությունների ժամանակը չէ։ Պետք է շարունակել աշխատանքը եւ կենտրոնանալ սեփական խաղի վրա»,- Գալտիեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Անցած տարի եւս ՊՍԺ-ի Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում չէր կարողացել հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում