01:58  ,  9 փետրվարի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդը» խուսափեց պարտությունից 0:2-ից հետո (ֆոտո, վիդեո)

Անգլիայի առաջնության 8-րդ տուրից տեղափոխված խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Լիդս Յունայթեդին»։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը կարողացավ խուսափել պարտությունից ընթացքում 0:2 հաշվից հետո։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Արդեն առաջին րոպեին խաղի հաշիվը բացեցին հյուրերը։ Իտալացի հարձակվող Վիլֆրեդ Նիոնտոն գրավեց իսպանացի Դավիդ Դե Խեայի պաշտպանած դարպասը։

48-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց մանչեսթերյան թիմի ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը։

«Մանչեսթեր Յունայթեդին» պարտությունից փրկեցին անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի եւ անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի գոլերը վերջնամասում։

22 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 43 միավորով երրորդ տեղում է։ «Լիդս Յունայթեդը» 21 խաղում վաստակել է 19 միավոր եւ 16-րդ տեղում է։

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուրից տեղափոխված խաղ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիդս Յունայթեդ»՝ 2:2 (տեսանյութ)

Մարկուս Ռեշֆորդ, 62, Ջեյդոն Սանչո, 70 - Վիլֆրեդ Նիոնտո, 1, Ռաֆայել Վարան, 48, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում