00:57  ,  9 փետրվարի, 2023

Club World Cup. «Ռեալը» հաղթեց 4:1 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Մարոկկոյում ընթացող աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում 4:1 հաշվով պարտության մատնեց Աֆրիկայի ուժեղագույն թիմին՝ Եգիպտոսի «Ալ Ահլիին» (տեսանյութ

Արքայական թիմից աչքի ընկան հարձակվողներ՝ բրազիլացիներ Վինիսիուս Ժունիորն ու Ռոդրիգոն, ուրուգվայցի Ֆեդերիկո Վալվերդեն եւ իսպանացի Սերխիո Արիբասը, որն ավելացված վերջին րոպեին գոլ խփեց փոխարինման դուրս գալուց մի քանի վայրկյան անց (տեսանյութ

Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չկարողացավ արդյունավետ իրացնել «Ալ Ահլիի» դարպասին նշանակված 11-մետրանոցը։

Փետրվարի 11-ին նախատեսված եզրափակիչում «Ռեալի» մրցակիցը կլինի Ասիայի ուժեղագույն թիմը՝ «Ալ Հիլյալը»։ Սաուդյան Արաբիան ներկայացնող թիմը կիսաեզրափակիչում 3:2 հաշվով հաղթել էր Լիբերտադորեսի գավաթակիր, բրազիլական «Ֆլամենգոյին»։

Աշխարհի ակումբային առաջնություն, կիսաեզրափակիչ

«Ալ Ահլի» (Եգիպտոս) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 1:4 (տեսանյութ)

Ալի Մալուլ, 65, 11մ  -  Վինիսիուս Ժունիոր, 42, Ֆեդերիկո Վալվերդե, 46, Ռոդրիգո, 90+2, Սերխիո Արիբաս, 90+8

Չիրացրած 11մ՝ Լուկա Մոդիիչ («Ռեալ»), 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս