23:12  ,  8 փետրվարի, 2023

ՊՍԺ-ն 15 միլիոն եվրո կվճարի Ասենսիոյին, եթե նա անվճար տեղափոխվի Փարիզ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն 15 միլիոն եվրո կվճարի իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյին, եթե նա չերկարաձգի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ եւ ամռանն անվճար տեղափոխվի փարիզյան ակումբ, հաղորդում է El Debate-ն։

27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ «Ռեալը» պատրաստ է չորս տարվա պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ, սակայն կողմերը համաձայնության չեն հասնում աշխատավարձի չափի վերաբերյալ։

Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 26 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում