22:02  ,  8 փետրվարի, 2023

Club World Cup. Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմը

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրապարակել է մեկնարկային կազմը, որը կմասնակցի Մարոկկոյում անցկացվող աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչի հանդիպմանը։

Արքայական թիմը կմրցի Աֆրիկայի ուժեղագույն թիմի՝ Եգիպտոսի «Ալ Ահլիի» հետ։

«Ռեալ»․ Լունին, Ալաբա, Ռյուդիգեր, Նաչո, Վալվերդե, Կրոս, Մոդրիչ, Կամավինգա, Տչուամենի, Ռոդրիգո, Վինիսիուս Ժունիոր։

«Ալ Ահլի» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Այս դիմակայության հաղթողը եզրափակիչում կմրցի Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» հետ, որը պայքարից դուրս էր թողել Լիբերտադորեսի գավաթակիր, բրազիլական «Ֆլամենգոյին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում