10:58  ,  21 մարտի, 2012

Պարտության համար տուգանվել է 100 խոզով

Ռեգբիի Սամոայի հավաքականի գլխավոր մարզիչ Տուալա Մեթյու Վաեան 2011թ. սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 23-ը Նոր Զելանդիայում կայացած Աշխարհի գավաթի խաղարկությունում անհարիր վարքի եւ թիմի ձախողման համար տուգանվել է 100 խոզով:

Մրցաշարից հետո թիմի ավագ Մահոնի Շվալգերը Սամոայի վարչապետին գրած նամակում պատմել է, որ թիմը հնարավորություն չի ունեցել նորմալ մարզվել, քանի որ թիմի մարզիչներն ու ֆեդերացիայի անդամները Նոր Զելանդիայում պարբերաբար հարբել են, բացակայել են մարզումներից եւ մրցաշարը վերածել են խրախճանքի:

Գլխավոր մարզչի գյուղի խորհուրդը որոշել է տուգանել նրան 100 խոզերով, որոնց ընդհանուր արժեքը տեղի շուկայում 2,5 հազար դոլար է, հաղորդում է segodnya.ua-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով