20:29  ,  8 փետրվարի, 2023

«Յուվենտուսը» գնել է Մանուել Լոկատելիի տրանսֆերը

Թուրինի «Յուվենտուսը» «Սասուոլոյից» գնել է իտալակացի կիսապաշտպան Մանուել Լոկատելիի տրանսֆերային իրավունքը։ 25-ամյա ֆուտբոլիստի համար «Յուվենտուսը» երեք տարում կվճարի 25 միլիոն եվրո, գումարած 12,5 միլիոն եվրո բոնուս, հաղորդում է Calcio e Finanza-ն։

Լոկատելին 2021թ․ ամռանն է վարձակալությամբ տեղափոխվել «Յուվենտուս» մինչեւ 2023 թվականը տրանսֆերը 35 միլիոն եվրոյով գնելու պարտադիր պայմանով։

Այս ընթացքում Լոկատելին «Յուվենտուսի» հետ մասնակցել է 68 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս