19:40  ,  8 փետրվարի, 2023

«Հոֆենհայմն» ունի նոր գլխավոր մարզիչ

Գերմանական «Հոֆենհայմը» հայտարարել է գլխավոր մարզիչի պաշտոնում 45-ամյա ամերիկացի Պելեգրինո Մատարացոյին նշանակելու մասին։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Փետրվարի 6-ին «Հոֆենհայմը» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել էր Անդրե Բրայտենռայտերին։

Մատարացոն նախկինում եղել է «Հոֆենհայմի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչը, գլխավոր թիմի երկրորդ մարզիչը։ 2019-2022 թվականներին նա գլխավորել է գերմանական «Շտուտգարտը»։

Գերմանիայի առաջնության 19 խաղից հետո «Հոֆենհայմը» 19 միավորով 14-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում