17:58  ,  8 փետրվարի, 2023

ՊՍԺ-ն կհրավիրի Գվարդիոլային, եթե նա հեռանա «Մանչեսթեր Սիթիից»

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը հետաքրքրված է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ծառայություններով։ Փարիզյան ակումբը կհրավիրի կատալոնացի մասնագետին, եթե նա հեռանա «Մանչեսթեր Սիթիից», հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։ Գվարդիոլան հայտարարել էր, որ կլքի «Մանչեսթեր Սիթին», եթե պարզվի, որ ակումբը դիմել է ֆինանսական խարդախությունների։

Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

4 տարվա հետաքննությունից հետո «Մանչեսթեր Սիթիին» ներկայացվել է ֆինանսական արդար խաղի կանոնների ավելի քան 100 խախտումների վերաբերյալ մեղադրանք։ Խախտումները վերաբերում են 2009/2010 - 2017/2018 թվականների մրցաշրջաններին։ 2009 թվականից հետո «Մանչեսթեր Սիթին» նվաճել է 6 չեմպիոնական տիտղոս (2012, 2014, 2018, 2019, 2021, 2022)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում