16:43  ,  8 փետրվարի, 2023

Ուգո Լյորիսը մոտ 2 ամիս չի օգնի «Տոտենհեմին»

Լոնդոնի «Տոտենհեմի» դարպասապահ եւ ավագ Ուգո Լյորիսը բաց կթողնի 6-8 շաբաթ, հաղորդում է բրիտանական The Telegraph-ը։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը ծնկի վնասվածք էր ստացել փետրվարի 5-ին չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 22-րդ տուրի խաղում։ «Տոտենհեմն» առավելության էր հասել 1:0 հաշվով։

Անգլիական ակումբում հույս ունեն, որ վիրահատության կարիք չի լինի։ Ուգո Լյորիսին անհրաժեշտ կլինի վերականգնողական փուլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում