12:38  ,  8 փետրվարի, 2023

Մեջիք Ջոնսոն․ Երբեք չէի մտածի, որ Աբդուլ-Ջաբարի ռեկորդը որեւէ մեկը կգերազանցի

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) հնգակի չեմպիոն, լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Մեջիք Ջոնսոնը մեկնաբանել է «Լոս Անջելես Լեյքերսի» ամերիկացի խաղացող Լեբրոն Ջեյմսի ռեկորդը NBA-ի կանոնավոր առաջնությունում վաստակած ընդհանուր միավորների քանակով՝ 38 390։

Նա գերազանցեց լեգենդար Քարիմ Աբդուլ-Ջաբարի 39 տարվա վաղեմության ռեկորդը՝ 38 387։

«Երբեք չէի մտածի, որ Քարիմ Աբդուլ-Ջաբարի ռեկորդը որեւէ մեկը կգերազանցի։ Բայց ինձ համար ամենագլխավորն այն է, որ Լեբրոն Ջեյմսը այդ ցուցանիշին հասավ «Լոս Անջելես Լեյքերսի» կազմում»,- Մեջիք Ջոնսոնի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Քարիմ Աբդուլ-Ջաբարը մարզապալատում հետեւել է հանդիպմանը, որում «Լոս Անջելես Լեյքերսը» պարտվել է 130:133 հաշվով։ Նա մոտեցել եւ շնորհավորել է Լեբրոն Ջեյմսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով