10:25  ,  8 փետրվարի, 2023

Լեբրոն Ջեյմսը գերազանցեց Քարիմ Աբդուլ-Ջաբարի ռեկորդը (ֆոտո, վիդեո)

«Լոս Անջելես Լեյքերսի» 38-ամյա ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը դարձավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։

«Օկլահոմայի» դեմ խաղում նա վաստակեց 38 միավոր եւ գերազանցեց 1984 թվականին լեգենդար Քարիմ Աբդուլ-Ջաբարի ռեկորդը՝ 38 387 միավոր։ Լեբրոն Ջեյմսը վաստակել է 38 390 միավոր։

75-ամյա Քարիմ Աբդուլ-Ջաբարը մարզապալատում հետեւում էր հանդիպմանը, որում «Լոս Անջելես Լեյքերսը» պարտվեց 130:133 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում