09:48  ,  8 փետրվարի, 2023

Անչելոտի․ Բենզեման, Միլիտաոն ու Կուրտուան կմիանան թիմին, եթե դուրս գանք եզրափակիչ

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին վստահեցրել է, որ թիմի բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան, բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն եւ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման կհասցնեն վերականգնվել մինչեւ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչը եւ կկարողանան մասնակցել վճռական խաղին, եթե «Ռեալը» դուրս գա եզրափակիչ։

«Բենզեման, Կուրտուան եւ Միլիտաոն այժմ վերականգնվում են վնասվածներից հետո։ Նրանք Մադրիդում են եւ վերականգնվում են ամենաարագ տեմպով։

Եթե մենք հինգշաբթի խաղանք եզրափակիչում, նրանք կժամանեն Մարոկկո եւ կմիանան թիմին»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է  El Сhiringuito-ն։

«Ռեալը» փետրվարի 8-ին Ռաբատում կմրցի Եգիպտոսի «Ալ Ահլիի»  հետ։ Այդ դիմակայության հաղթողը եզրափակիչում կխաղա Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» հետ, որը կիսաեզրափակիչում 3:2 հաշվով հաղթել էր բրազիլական «Ֆլամենգոյին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում