09:04  ,  8 փետրվարի, 2023

Airthings Masters․ Մագնուս Կարլսենն ու Հիկարու Նակամուրան եզրափակիչում են

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան դուրս են եկել Airthings Masters օնլայն մրցաշարի եզրափակիչ։

Կիսաեզրափակիչում երկուսն էլ հասել են հաղթանակի արմագեդոն պարտիայում չպարտվելու շնորհիվ։

Մագնուս Կարլսենի մրցակիցը կիսաեզրափակիչում հնդիկ Արջուն Էրիգաիսին էր, Հիկարուն Նակամուրայինը՝ ամերիկացի Ուեսլի Սոն։ Երկու դիմակայությունում էլ գրանցվեց 2,5:2,5 հաշիվը։

Կիսաեզրափակիչում պարտվածները կշարունակեն պայքարը Մեծ եզրափակիչում Կարլսեն - Նակամուրա զույգի հաղթողի հետ մրցելու համար։

 Airthings Masters-ը Champions Chess Tour-ի առաջին փուլն է։ Մրցանակային հիմնադրամը 235 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում