22:51  ,  7 փետրվարի, 2023

Իբրահիմովիչը լիարժեք մարզում է անցկացրել եւ կարող է խաղալ «Տորինոյի» դեմ

Իտալիայի չեմպիոն «Միլանի» 41-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը լիարժեք մարզում է անցկացրել իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմում եւ կկարողանա մասնակցել «Տորինոյի» դեմ Իտալիայի առաջնության հաջորդ տուրի խաղին, հաղորդում է gazetta.it-ը։

Իբրահիմովիչը խաղադաշտ դուրս չի եկել 2022թ․ մայիսի 22-ից։ Նա ենթարկվել էր ծնկահոդի վիրահատության։

Անցած մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» հետ մասնակցել է 27 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Իտալիայի առաջնության 22-րդ տուրի «Միլան» - «Տորինո» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում