22:19  ,  7 փետրվարի, 2023

Աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանի ընտանիքում կծնվի երկրորդ երեխան (տեսանյութ)

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանի ընտանիքում կծնվի երկրորդ երեխան: Այդ մասին սոցցանցերում հայտնել է մարմնամարզիկը: Աշխարհի չեմպիոնն ու նրա կինը՝ Անահիտ Շեղունցը փոքրիկ Ալիսայի մասնակցությամբ «գենդեր փարթի» են անցկացրել եւ իմացել երկրորդ երեխայի սեռը: Արթուր Դավթյանը երկրորդը երեխան նույնպես աղջիկ կլինի:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարի առաջնեկ Ալիսան ծնվել է 2019 թվականի ապրիլի 27-ին:

Դավթյանը «գենդեր փարթին» անցկացնելուց հետո փետրվարի 7-ին Հայաստանի հավաքականի հետ մեկնել է Թբիլիսի, որտեց 14-օրյա ուսումնամարզական հավաք կանցնի աշխարհի գավաթի փուլերի մեկնարկից առաջ:

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավակաքանը փետրվարի 21-ից մարտի 5-ը Գերմանիայում եւ Քաթարում կմասնակցի իրար հաջորդող աշխարհի գավաթի փուլերին: Հավաքականի կազմում կլինեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը եւ Գագիկ Խաչիկյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում