21:57  ,  7 փետրվարի, 2023

Արգենտինան, Ուրուգվայը, Չիլին ու Պարագվայը ԱԱ-2030-ն համատեղ անցկացնելու հայտ ներկայացրին (ֆոտո)

Արգենտինայի, Ուրուգվայի, Չիլիի եւ Պարգվայի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ պաշտոնական միջոցառման ժամանակ ներկայացրել են 2030թ․ աշխարհի առաջնության համատեղ անցկացման հայտ։

Սպասվում է, որ հարավամերիկյան երկրների հետ կպայքարեն Իսպանիան ու Պորտուգալիան համատեղ եւ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու Հունաստանը համատեղ։

2026թ․ աշխարհի առաջնությունը համատեղ կանցկացնեն Մեքսիկան, Կանադան ու ԱՄՆ-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում