21:12  ,  7 փետրվարի, 2023

Կարեն Խաչանովը չի մասնակցի Ռոտերդամի մրցաշարին

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը չի մասնակցի Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվելիք մրցաշարին, որին նա հայտավորված էր, հաղորդում է մրցաշարի թվիթերյան էջը։

Ռոտերդամի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն եվրո է։ 26-ամյա հայ մարզիկի չմասնակցելու պատճառը չի նշվում։

Հունվարին Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում հույն Ստեֆանոս Ցիցիպասին պարտվելուց հետո Կարեն Խաչանովը դեռ կորտ դուրս չի եկել։

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակում Խաչանովը 13-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով