18:20  ,  7 փետրվարի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդը» չի բողոքարկի Կազեմիրոյի կարմիր քարտը

«Մանչեսթեր Յունայթեդը» չի վիճարկի թիմի բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյի կարմիր քարտը, որը նա ստացել էր «Քրիսթալ Փելասի» դեմ Պրեմիեր լիգայի նախորդ տուրի խաղում ոչ մարզական վարքի, մրցակցի նկատմամբ բռնության համար։ Վիճաբանության ժամանակ Կազեմիրոն երկու ձեռքով բռնել էր մրցակցի պարանոցը եւ բաց չէր թողնում մոտ կես րոպե։

«Մենք քննարկեցինք բողոքարկման հնարավորությունը։ Ես համարում եմ, որ մրցավարը սխալ որոշում ընդունեց այդ դրվագում, բայց  բողոքարկման դրական պատասխանի ոչ մի հնարավորություն չենք տեսնում»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը, փոխանցում է Mirror-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» «Քրիսթալ Փելասին» հաղթել էր 2:1 հաշվով եւ 21 խաղից հետո 42 միավորով երրորդ տեղում է։ Հաջորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» փետրվարի 8-ին կընդունի «Լիդս Յունայթեդին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում