17:22  ,  7 փետրվարի, 2023

«Յուվենտուսը» չի երկարաձգի պայմանագրերը 5 խաղացողի հետ

Թուրինի «Յուվենտուսը» ամռանը հրաժեշտ կտա առնվազն 5 ֆուտբոլիստի։ Իտալական ակումբը չի երկարաձգի պայմանագրերը Ադրիեն Ռաբյոյի, Ալեքս Սանդրոյի, Խուան Կուադրադոյի, Լեանդրո Պարեդեսի եւ Անխել Դի Մարիայի հետ, հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը։

Նրանց պայմանագրերը նախատեսված են մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Դրա շնորհիվ «Յուվենտուսը» մոտ 70 միլիոն եվրո քիչ աշխատավարձ կվճարի հաջորդ մրցաշրջանում։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» հունվարին զրկվել էր 15 միավորից Իտալիայի ընթացիկ առաջնությունում։ Պատճառը թուրինյան ակումբի նախկին ղեկավարության ֆինանսական խարդախություններն են։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում