16:53  ,  7 փետրվարի, 2023

Փարիզի քաղաքապետը դեմ է ռուսաստանցիների մասնակցությանը Փարիզ-2024-ին

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն դեմ է արտահայտվել Ռուսաստանի մարզիկների հնարավոր մասնակցությանը 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերին, հաղորդում է France Info-ն։

«Որոշումը պետք է ընդունի Միջազգային օլիմպիական կոմիտեն, բայց ես դեմ եմ։ Ես կողմ չեմ նաեւ չեզոք կարգավիճակում, առանց դրոշի նրանց մասնակցությանը։

Բարդ է պատկերացնել, որ այսքան իրադարձություններից հետո ռուսաստանցի մարզիկները, նրանց պատվիրակությունը կարող է Փարիզում մյուսների հետ մասնակցել շքերթին»,- ասել է Անն Իդալգոն։

Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024թ․ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում