15:36  ,  7 փետրվարի, 2023

Խուան Բրավոն միացավ «Փյունիկին»

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» պայմանագիր է կնքել 32-ամյա կոլումբիացի պաշտպան Խուան Բրավոյի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստը հանդես է գալիս Հայաստանի առաջնությունում 2019 թվականից ու հասցրել է ելույթներ ունենալ «Լոռիում» և Երևանի «Արարատում»: Ընդհանուր առմամբ, նա Հայաստանի Պրեմիեր լիգայի անցկացրել է 86 հանդիպում, ևս 7 հանդիպման նա մասնակցել է Հայաստանի գավաթի խաղարկությունում:

2020-2021 թվականների մրցաշրջանում Բրավոն «Արարատի» հետ դարձել է Հայաստանի գավաթակիր: Ընթացիկ խաղաշրջանում Խուանն անցկացրել է 17 խաղ Հայաստանի առաջնությունում ու աչքի ընկել երկու գոլային փոխանցմամբ:

Խուան Բրավոն արդեն հասցրել է առաջին գոլը խփել «Փյունիկում»` գրավելով ղազախական «Մակտարալի» դարպասը ընկերական խաղում (4:0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում