15:05  ,  7 փետրվարի, 2023

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարները հանդիպել են թիմի հետ եւ վստահեցրել, որ ֆինանսական խախտումներ չեն եղել

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներն ակումբային մարզաբազայում հանդիպում են ունեցել թիմի ֆուտբոլիստների եւ մարզիչների հետ եւ վստահեցրել են, որ ֆինանսական խախտումներ թույլ չեն տվել, հաղորդում է The Athletic-ը։ 

Անգլիական Պրեմիեր լիգայի անկախ հանձնախումբը պաշտոնական հայտարարությամբ «Մանչեսթեր Սիթիին» մեղադրել է 2009-2018 թվականներին թույլ տված 100-ից ավելի ֆինանսական խախտումների մեջ։ Եթե ակումբը չկարողանա հերքել մեղադրանքները կամ արդարացնել ծախսերն ու ֆինանսական կորուստները, ապա կենթարկվի պատժամիջոցների։

Պրեմիեր լիգայում ունեն փաստեր, որ «Մանչեսթեր Սիթին» ամբողջովին չի ներկայացրել հովանավորներից ստացած գումարները, ֆուտբոլիստների եւ մարզիչների աշխատավարձի եւ բոնուսների իրական չափը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում