14:03  ,  7 փետրվարի, 2023

Լապորտա․ Երազում եմ, որ «Բարսելոնան» այս տարի հաղթի Լա Լիգայում

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հույս ունի, որ այս տարի իսպանացի Չավիի գլխավորած թիմը կնվաճի երկրի չեմպիոնի տիտղոսը։

«Ես երազում եմ, որ «Բարսելոնան» այս տարի հաղթի Լա Լիգայում։ Մենք ճիշտ ուղու վրա ենք։ Պետք է շարունակել որակով աշխատանքը։

Մենք ունենք միասնական թիմ՝ տնօրենների խորհուրդը եւ ակումբի բոլոր աշխատակիցները։ Նրանք օգնում են «Բարսելոնային» առաջադիմել։

Չավին գերազանց է կատարում իր աշխատանքը։ Նա թիմն ընդունեց ամենաբարդ պահին եւ հրաշալի կարողացավ միավորել ֆուտբոլիստներին նպատակասլացությամբ եւ թիմային ոգով»,- Լապորտայի խոսքը մեջբերում է AS-ը։

20 տուրից հետո «Բարսելոնան» 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ռեալից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում