13:32  ,  7 փետրվարի, 2023

«Լիվերպուլը» կարճաժամկետ պայմանագիր կառաջարկի Ռոբերտո Ֆիրմինոյին

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» ղեկավարությունը կարճաժամկետ պայմանագիր է առաջարկել թիմի բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյին, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։

Լիվերպուլյան թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը եւս ցանկանում է շարունակել համագործակցությունը 31-ամյա ֆուտբոլիստի հետ, որի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ «Լիվերպուլը» պատրաստ է եւս երկու տարվա պայմանագիր կնքել։

2015 թվականից «Լիվերպուլում» հանդես եկող Ֆիրմինոն դեռ չունի որոշում։ Նրա ծառայություններով հետաքրքրված է Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը»։

Ընթացիկ մրցաշրջանում Ֆիրմինոն «Լիվերպուլի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել է 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում