12:02  ,  7 փետրվարի, 2023

«Լեսթերի» թուրք ֆուտբոլիստ․ Սգի մեջ գտնվող երկրում գները 5 անգամ բարձրացնողներին պետք է պատժել

Անգլիական «Լեսթեր Սիթիի» եւ Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Չագլար Սոյունջուն անդրադարձել է հայրենիքում ստեղծված ճգնաժամային իրավիճակին։ Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո Թուրքիայում նկատվել է ապրանքների գների աճ։

«Մինչ ամբողջ երկիրը սգի մեջ է, իսկ հազարավոր մարդիկ փլատակների տակ են եւ շարունակվում են փրկարարական աշատանքները, մենք կարդում եւ տեսնում ենք, որ անտարբեր մարդիկ փորձում ենք թալանել եւ ապրանքները թանկացնել։

Սգի մեջ գտնվող երկրում գները 5 անգամ բարձրացնողներին պետք է պատժել։ Չի կարելի այդ ամենին ուշադրություն չդարձնել եւ թողնել անպատիժ»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է թուրքական Fanatik-ը։

26-ամյա պաշտպանը 2018 թվականին է գերմանական «Ֆրայբուրգից» տեղափոխվել «Լեսթեր Սիթի»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում