11:30  ,  7 փետրվարի, 2023

Կանավարոյին փոխարինեց Ստելոնեն «Բենեւենտոյում»

«Ոսկե գնդակի» դափնեկիր, աշխարհի չեմպիոն Ֆաբիո Կանավարոն հեռացվել է իտալական «Բենեւենտոյի» գլխավոր մարզիչի պաշտոնից Բ Սերիայի 23-րդ տուրում «Վենեցիայից» 1:2 հաշվով կրած պարտությունից հետո։ Մարզչական շտաբից հեռացվել է նաեւ Կանավարոյի եղբայրը։ Պաոլո Կանավարոն նրա օգնականն էր։

Թիմը կգլխավորի «Նապոլիի» եւ «Պարմայի» նախկին խաղացող, «Ֆրոզինոնե», «Բարի», «Պալերմո», «Ասկոլի» եւ «Ռեջինա» թիմերի նախկին մարզիչ Ռոբերտո Ստելոնեն։

«Բենեւենտոն» նախավերջին տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում