10:27  ,  7 փետրվարի, 2023

Նեյմարը՝ «Ոսկե սամբա» մրցանակի 6-ակի դափնեկիր (ֆոտո)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի 31-ամյա հարձակվող Նեյմարը ճանաչվել է արտերկրում հանդես եկող լավագույն բրազիլացի ֆուտբոլիստ՝ արժանանալով «Ոսկե սամբա» մրցանակին, որն ամեն տարի շնորհում է sambafoot.com-ը։ Նեյմարը 6-րդ անգամ ստացավ այս մրցանակը։

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել 16-ամյա հարձակվող Էնդրիկ Ֆելիպեն, որի տրանսֆերային իրավունքը գնել է Մադրիդի «Ռեալը»։ Բրազիլական «Պալմեյրասի» ֆուտբոլիստն Արքայական ակումբին կմիանա 2024թ․ ամռանը, երբ դառնա 18 տարեկան։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում