09:03  ,  7 փետրվարի, 2023

Ջուդ Բելինգեմը՝ 2022թ․ Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Անգլիայի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» 19-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ճանաչվել է 2022թ․ Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (Մ-20)՝ Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IIFHS) վարկածով։

IIFHS-ը կազմել է նաեւ 2022թ․ Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների (Մ-20) խորհրդանշական հավաքականը։

Դարպասապահ․ Գեւին Բազունու (Իռլանդիա, «Սաութհեմփթոն»)։

Պաշտպաններ․ Նունու Մենդեշ (Պորտուգալիա, ՊՍԺ), Յոշկո Գվարդիոլ (Խորվաթիա, «ՌԲ Լայպցիգ»), Անտոնիու Սիլվա («Բենֆիկա», Պորտուգալիա)։

Կիսապաշտպաններ․ Էդուարդու Կամավինգա (Ֆրանսիա, «Ռեալ Մադրիդ»), Գավի (Իսպանիա, «Բարսելոնա»), Ջուդ Բելինգեմ (Անգլիա, «Բորուսիա Դորտմունդ»), Պեդրի (Իսպանիա, «Բարսելոնա»)։

Հարձակվողներ․ Քարիմ Ադեյեմի (Գերմանիա, «Բորուսիա Դորտմունդ»), Ջամալ Մուսիալա (Գերմանիա, «Բավարիա»), Անսու Ֆատի (Իսպանիա, «Բարսելոնա»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում