00:58  ,  7 փետրվարի, 2023

Բենզեման ու Կուրտուան «Ռեալի» հետ չեն մեկնել Մարոկկո

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման եւ բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ չեն մեկնել Մարոկկո եւ չեն մասնակցի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում Եգիպտոսի «Ալ Ահլիի» դեմ խաղին, հաղորդում է Արքայական ակումբի կայքը։

Նրանք թեթեւ վնասվածքներ ունեն, բայց կարող են հասցնել վերականգնվել մինչեւ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչը եւ մեկնել Մարոկկո, եթե «Ռեալը» դուրս գա եզրափակիչ, որը նախատեսված է փետրվարի 11-ին։

«Ալ Ահլիի» դեմ կիսաեզրափակիչը տեղի կունենա փետրվարի 8-ին։

Աշխարհի ակումբային առաջնություն, կիսաեզրափակիչ

Փետրվարի 7

«Ֆլամենգո» (Բրազիլիա) - «Ալ Հիլյալ» (Սաուդյան Արաբիա)՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Փետրվարի 8

«Ալ Ահլի» (Եգիպտոս) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում