23:29  ,  6 փետրվարի, 2023

«Լացիոն» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում Հռոմի «Լացիոն» հյուրընկալվեց «Վերոնային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 45-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը։ 51-րդ րոպեին պատասխան գոլը խփեց բելգիացի հարձակվող Սիրիլ Նգոնժը։

«Լացիոն» 39 միավորով չորրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ երրորդ տեղում գտնվող «Ռոմայից», «Վերոնան» 18-րդն է՝ 14 միավոր։

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Վերոնա» - «Լացիո»՝ 1:1 (տեսանյութ)

Սիրիլ Նգոնժ, 51 -  Պեդրո Ռոդրիգես, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում