23:40  ,  6 փետրվարի, 2023

«Արարատ-Արմենիայի» նորեկը Կոլումբիայից

«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել կոլումբացի 27-ամյա պաշտպան Կարլոս Պերեսը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Պերեսը Կոլումբիայի «Ֆորտալեսայի» սան է, 2015 թկանանից հանդես է եկել ակումբի մինչև 20 տարեկանների թիմում, «Ֆորտալեսա Սիպակիրայում», իսկ վերջին 5 տարիներին հանդես էր գալիս Կոլումբիայի «Ալիանցա Պետրոլերայում», որը լքել է 2022 թվականի ավարտին:

Կառլոս Պերեսն ընդհանուր առմամբ մասնակցել է 146 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս