22:02  ,  6 փետրվարի, 2023

Թուրքական «Կահրամանմարաշսպորի» ֆուտբոլիստները մնացել են հյուրանոցի փլատակների տակ

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով «Կահրամանմարաշսպոր» թիմի ֆուտբոլիստներն ու մարզիչները մնացել են հյուրանոցի փլատակների տակ, հաղորդում է Aspor-ը։

Ընթանում են որոնափրկարարական աշխատանքներ։ Առայժմ գտել են տեխնիկական անձնակազմի մեկ աշխատակցի։

«Կահրամանմարաշսպորը» հանդես է գալիս թուրքական չորրորդ լիգայում։

Թուրքիայում բոլոր մարզական միջոցառումները դադարեցվել են։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում