20:39  ,  6 փետրվարի, 2023

Կեյրուշը գլխավորեց Քաթարի հավաքականը

Աշխարհի առաջնությունից հետո Իրանի հավաքականից հեռացած պորտուգալացի Կառլուշ Կեյրուշը գլխավորեց Քաթարի հավաքականը, հաղորդում է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։

Նա փոխարինել է իսպանացի Ֆելիքս Սանչես Բասին, որն արաբական թիմը գլխավորում էր 2017 թվականից։

69-ամյա Կեյրուշը մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նաեւ Պորտուգալիայի, ԱՄԷ-ի, ՀԱՀ-ի, Կոլումբիայի եւ Եգիպտոսի հավաքականները, պորտուգալական «Սպորտինգը», ամերիկյան «ՄետրոՍթարզը», ճապոնական «Նագոյա Գրամպուսը», Մադրիդի «Ռեալը», երկրորդ մարզիչ է եղել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում