20:25  ,  6 փետրվարի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է վաճառել 6 ֆուտբոլիստի

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ամռանը վաճառել 6 ֆուտբոլիստի՝ Ալեքս Տելեսին, Դոնի վան դե Բեկին, Էրիկ Բայիին, Անտոնի Մարտիալին, Հարի Մագուայրին եւ Սքոթ Մաքթոմինային, հաղորդում է Mirror-ը։

Նրանց վաճառքից ստացած գումարով «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ձեռք բերել հարձակվող Հարի Քեյնին եւ կիսապաշտպան Դեքլան Ռայսին։

Քեյնի տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 միլիոն եվրո, Ռայսինը՝ 80 միլիոն եվրո։

Անգլիայի առաջնության 21 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 42 միավորով երրորդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում