19:55  ,  6 փետրվարի, 2023

Դարպասապահ Սևակ Ասլանյանը վերադարձել է «Ալաշկերտ»

«Ալաշկերտ» է վերադարձել դարպասապահ Սևակ Ասլանյանը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

««Ալաշկերտն» ինձ համար հարազատ ակումբ է, ուր վերադարձա մեծ հաճույքով:

Դարպասապահի դիրքում լուրջ մրցակցություն կա, սակայն դա դրական փաստ եմ համարում»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Ասլանյանը:

24-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է, ներկայացրել է Հայաստանի Մ-19 և Մ-21 հավաքականները, հրավիրվել է նաև Հայաստանի ազգային հավաքական։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում